Քաղաքացին ընկել է Արգիճի գետը. ժամանել է երկու մարտական հաշվարկ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

պատահար

Ապրիլի 16-ին` ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Գեղարքունիքի մարզի Արգիճի գետը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: