Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցողները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

չվերթներ

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից»։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։
Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։