Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է 5 բազմահարկ շենք կառուցել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

․

Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք  կառուցել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այսօր կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել ենք Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկը:

Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում։ Դա կլուծի նաև նշյալ տարածքում վթարային վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Առաջարկվող նախագծով, ի դեպ, վերաբնակեցումը կսկսի միայն շենքերի կառուցումից հետո:

Համայնքը կանգնած է բոլոր այն ներդրողների ու կառուցապատողների կողքին, որոնք քաղաքի բարեկարգմանը զուգահեռ լուծում են նաև սոցիալական կարևոր խնդիրներ: Առաջիկայում ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»,- գրել է նա։