Պանդեմիան աղետ չէ, մեկ-երկու ամսից տնտեսությունը կվերականգնվի․ Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Առողջապահական համակարգը գլուխ է հանում համավարակից։ Այն մեծ աղետ չէ, և կառավարությունը գնալու է տնտեսությունն աստիճանաբար բացելու ճանապարհով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարազդատ Կարապետյանը։

«Մեկ-երկու ամսվա ընթացքում, տուրիզմի ոլորտից բացի, մենք կունենանք վերականգնված տնտեսություն։ Վերջիվերջո, տնտեսությունը պետք է բացվի, փոփոխությունից առաջացած հնարավորություններն օգտագործվեն»,-  ասել է Կարապետյանը։

Պատգամավորը ընդգծել է՝ աշխարհի փոփոխությունը տանում է նրան, որ մենք փակվենք պարենային անվտանգության տեսանկյունից, և մեր խնդիրները լուծենք տեղում։

Շարունակությունը՝ տեսանյութում։