Վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել. Բաթոյանը՝ համակարգի խնդիրների մասին

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

Զարուհի Բաթոյան

Այս պահին օնլայն համակարգի հետ կապված խնդիր չկա, երեք ծրագրերի դեպքում մարդիկ դիմում գրելու անհրաժեշտություն չունեն, խոսքը 4-րդ, 6-րդ և 7-րդ ծրագրերի մասին է:  Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել  է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցին, թե ինչու իրենց անունները չկան ծրագրերում:

«4-րդ ծրագիրը, օրինակ, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնց անդամներն ազատվել են աշխատանքից, այս ծրագրի դեպքում շահառուների ցանկն ամբողջական չէ, ամբողջությամբ ՊԵԿ-ը դեռ մեզ չի տրամադրել: Սա գուցե կարող է լինել պատճառ, որ դեռևս լրացված չէ: Որոշակի օրեր անց, օրինակ, վաղը կամ մյուս օրը մարդիկ կարող են նորից փորձել»,- նշել է Բաթոյանը: