Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը մայիսի 20-ին է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արայիկ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Արցախի Հանրապետությունում մինչև ապրիլի 13-ը հայտարարված է արտակարգ դրություն, և դրանից հետո մեկշաբաթյա ժամկետում Արցախի իշխանությունները կկազմակերպեն և կանցկացնեն նախագահի երդմնակալության արարողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: