«Աղոթե՛ք մեր ժողովրդի զավակներուն համար». Արամ կաթողիկոսը դիմել է հոգևորականներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արամ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգևորականներին:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոն և գնահատանք մեր հոգևորականներին

Այսօր որևէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Այս է հայ հոգևորականին կոչումը։

Դո՛ւք՝ սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետևում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։

Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։

Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»,-նշված է ուղերձում: