ՍԴՀԿ-ն շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

քաղաքական

Մեծարգո Պրն. Հարությունյան,

Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության անունից շնորհավորում ենք Ձեզ՝ Արցախի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ:

Ընտրությունների կայացումը, հակառակ համաճարակի հետեւանքով ստեղծված ծանր պայմաններին, պերճախոս վկայությունն է այն փաստի,  որ Արցախի հերոսական ժողովուրդը կառչած է մնում իր հողին ու հայրենիքին և Արցախի հանրապետությունը հաստատակամ քայլերով շարունակում է ընթանալ անկախ ու ժողովրդավար պետության ուղիով: 

Լիայույս ենք, որ Ձեր երկարամյա պետական փորձն ու հմտությունները կը ներդնեք Արցախի Հանրապետության անվտանգության, կայունության ու բարգավաճման գործին:

Հնչակյան Կուսակցությունը՝ հավատարիմ իր պատմական առաքելության եւ սկզբունքներին կը շարունակի իր բոլոր միջոցներով սատարել Արցախի ժողովրդի բարoրության ու նրա պետականության ամրապնդման։

Կրկին շնորհավորում ենք Ձեզ ու մաղթում ույժ, կորով եւ հաջողություն հետագա Ձեր քայլերում: 

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն

Ապրիլ 15, 2020