Գեյթսի հիմնադրամը կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացվող միջոցները կհասցնի 250 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

Բիլ Գեյթս

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ու կինը՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 150 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի առաջացրած  հիվանդության տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Իրավիճակը եզակի է: Եզակի հնարավորություն է ընձեռվել օգնելու: Այսօր մենք հայտարարում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի համար ևս 150 մլն դոլար հատկացնելու մասին, ինչը մեր պարտավորությունը հասցնում է, ընդհանուր առմամբ, 250 մլն դոլարի»,- ասվում է հաղորդագրությունում:

Կորոնավիրուսի առաջին բռնկումը եղել է 2019-ի վերջին, Կենտրոնական Չինաստամնում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համավարակի մասին: Աշխարհում կորոնավիրուսով այս պահին վարակված է շուրջ 2 մնլ մարդ: Շուրջ 140 հազարը մահացել է: