Հայաստանում կորոնավիրուսից մահացած 19-րդ պացիենտը 58-ամյա երգիչ Սարգիս Շիբոյանն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

մահ

«Bard» ակումբի անդամ, հեղինակային երգի կատարող, երգահան երգիչ Սարգիս Շիբոյանը մահացել է: Ըստ 24News-ի տեղեկությունների՝ նա կորոնավիրուսից մահացած 19-րդ պացիենտն է:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենդավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: