Պայմանական հակառակորդը փորձել է գրոհի անցնել, բայց նահանջել՝ կրելով կորուստներ․ մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

հասարակական

2-րդ զորամիավորումում անցկացվող հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում ապրիլի 16-ին, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, իրականացվել են տեղազննման աշխատանքներ:

ՊՆ-ից հայտնում են, որ ըստ մարզումների սցենարի, պայմանական հակառակորդը փորձել է գրոհի անցնել, սակայն, բախվելով ուժեղ դիմադրության, հետ է նահանջել՝ կրելով կորուստներ: