Սյունիքի մարզի բոլոր վարակակիրներն առողջացել են. նրանց թեստերը բացասական են. փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

սյունիք

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների կրկնակի թեստը եղել է բացասական։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Սիրելի՛ սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից:

Սա իհարկե և՛ գոհացնող է, և՛ պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն: Հետևեք պաշտոնական լրահոսին, մի՛ տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը:

Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, որոնք, անշուշտ, մերօրյա հերոսներն են»,-գրել է փոխմարզպետը։