ԶՈւ գլխավոր շտաբի «Վստահության գիծը» կգործի ամենօրյա ռեժիմով

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

ՊՆ

Զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, բողոքներին ու առաջարկներին օպերատիվ արձագանքելու, իրավիճակին տիրապետելու և անհրաժեշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև հրամանատար-զինվոր փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով նախորդ տարվանից ԶՈՒ գլխավոր շտաբում գործում է «Վստահության գիծ» ծառայությունը՝ 85-01, 85-02, 85-03 հեռախոսահամարներով:

Ապրիլի 13-ից «Վստահության գիծ» ծառայությունն անցել է ամենօրյա ռեժիմով աշխատանքի` ժամը 09:00-ից մինչև 21:00-ն, այդ թվում՝ նաև շաբաթ և կիրակի օրերին: Դիմումները, առաջարկները կամ բողոքները, ըստ անհրա­ժեշ­տու­թյան, կարող են ներկայացվել նաև անանուն:

ՊԲ ենթակա զորամասերի զինծառայողները «Վստահության գիծ» ծառայությանը կարող են դիմել նաև (010) 66-00-54 հեռախոսահամարով: Անհրա­ժեշտության դեպքում (բջջային քարտի հաշվին ոչ բավարար գումար լինելու պատ­ճառով) «Վստահության գծի» զանգ ընդունած աշխատակ­իցը կապահովի հետա­դարձ զանգը:

Սահմանվել է խիստ վերահսկողություն «Վստահության գիծ» դիմած զինծառայողների նկատմամբ խտրական վերաբերմունքն ու նրանց հետապնդումը բացառելու համար, իսկ նմանօրինակ երևույթ ի հայտ գալու դեպքում անմի­ջապես կնշանակվի ծառայողական քննություն և կընդունվի համարժեք որոշում: Ըստ անհրաժեշտության, բարձրացված հարցերի առնչությամբ կցուցաբերվի իրավական և խորհրդատվական աջակցություն: