Այն կարծիքը, թե ուժեղ ալկոհոլը սպանում է կորոնավիրուսը, առասպել է. ԱՀԿ. The Sun

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

.

«Ալկոհոլի օգտագործումը կարող է բարձրացնել կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը»: Այս մասին ապրիլի 17-ին հաղորդել Է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը:

«Ալկոհոլը ռիսկային է դարձնում իմունհամակարգը և մեծացնում առողջության համար անբարենպաստ հետևանքների հնարավորությունը»,- ասված Է զեկույցում: Այդ պատճառով պետք է նվազեցնել սպառվող սպիրտային խմիչքների քանակը, հատկապես COVID-19 համաճարակի շրջանում»,- հայտարարել են ԱՀԿ-ում ։

Միջազգային կազմակերպությունն ընդգծել է՝ այն կարծիքը, թե ուժեղ ալկոհոլը սպանում է կորոնավիրուսը, առասպել է. «Ցանկացած ալկոհոլի օգտագործում սպառնալիք է առողջության համար»:

Մեկուսացման ռեժիմը փոխել է մարդկանց ալկոհոլային սովորույթները: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ հայտարարել է, որ սահմանափակումներից հետո սկսել է ավելի մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, քան մինչ այդ: Սակայն, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երրորդը պատասխանել է, որ կրճատել կամ փորձել է կրճատել ալկոհոլի օգտագործումը: Սրանից բացի, հարցվածների 6 տոկոսը հայտարարել է, որ բոլորովին դադարել է խմել: