Արտառոց վթար ԱԺ-ի դիմաց. ЗИЛ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

․

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ, քանի որ այն կառուցողները երևի «սիրտ ու հոգի են դրել» կառուցման համար, իսկ եթե որակյալ կատարեին աշխատանքները, ЗИЛ-ը այս օրը չէր ընկնի: