ԱՄՆ դիտարկում է այն վարկածը, որ կորոնավիրուսն առաջացել է Ուհան քաղաքի լաբորատորիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիտարկում է այն վարկածը, որ COVID-19 կորոնավիրուսն առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, և մտադիր է պարզել դրա ծագումը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, բայց տարվում է հետաքննություն։ Մենք մտադիր ենք իմանալ վիրուսի ծագման մասին: Այն ամենը, ինչ կարող եմ ասել, որտեղ էլ որ այն առաջացած կորոնավիրուսը, այն եկել է Չինաստանից։ 184 երկիր ներկայումս տառապում է դրա պատճառով»,- ասել է Թրամփը ճեպազրույցի ժամանակ: