Սեբաստիայի բնակիչները կենցաղային աղբամանում անվադող են նետել. համայնքային հիմնարկի հորդորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ակ

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները աղբամանից անվադողեր հանում:

«Սեբաստիա փողոցի հարգելի՛ բնակիչներ, սա կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման է։ Խնդրո՛ւմ ենք, մի՛ կոտրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»,- գրված է հրապարակված տեսանյութին կից: