Դպրեվանքը փակ է, դասերն առցանց են. Արամ Ա-ն տեսակապով խոսել է տեսուչի՝ հայր սուրբի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

dprevanq

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեսազանգի միջոցով խոսել է Դպրեվանքի տեսուչ հոգևորականի հետ, վերջինս նրան հայտնել է կորոնավիրուսի օրերին Դպրեվանքում տիրող իրավիճակը: Տեսանյութը հրապարակվել է «Կիլիկիա TV»-ի ֆեյսբուքյան էջում:

Դպրեվանքի տեսուչը հայտնել է, որ այն օրերին փակված է, բայց դասերը տեղի են ունենում առցանց, նյութերը ուղարկվում են առցանց:

«Ուսուցիչների հետ խորհրդակցեցինք և ուսուցիչները տներից հանձնարարություններ կտան, աշակերտներին մենք կփոխանցենք, նրանք էլ ավարտելուց հետո մեզ կտրամադրեն: Կփորձենք այս վիճակից նվազագույն վնասներ կրել եւ ուսումնական տարուց հետ չընկնել»,- ասել է նա:

Արամ Ա-ն հետաքրքրվել է նաև՝ պարենի տեսանկյունից խնդիրներ կան, հոգևորականը պատասխանել է, որ առայժմ ոչ մի խնդիր չեն ունեցել, աշակերտները նորմալ սնվում են:

Կաթողիկոսը, որը նաև «Աստվածաբանություն» առարկա է դասավանդում Դպրեվանքում, ասել է, որ կարոտել է իր այցելություններն ու դասերը:

«Կարոտել եմ ձեր այցելություններին և խրատներին, որ չոեքշաբթի օրերում կլսեինք»,- ի պատասխան՝ հավելել է Դպրեվանքի հոգևորականը:

Կաթողիկոսը նաև ասել է, որ Դպրեվանքի աշակերտներն անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին պետք է առաջնություն տրվի՝ առաջնություն տալով հայերենին: