Սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News     

հասարակական

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու համար։