Ռուսաստանը հայտնվել է կորոնավիրուսով վարակվածության առաջատար երկրների տասնյակում. РБК

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ռդ

Ռուսաստանը հայտնվել է կորոնավիրուսով վարակվածության առաջատար երկրների տասնյակում: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 36.000 գրանցված դեպք, որից 313-ը՝ մահվան ելքով: Ավելի ուշ ցանկի 10-րդ հորիզոնականում էր հայտնվել Բելգիան: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Ամենամեծ թվով կորոնավիրուսով վարակվածների երկրների շարքում Ռուսաստանը 10-րդ տեղն է զբաղեցնում: Այս ցանկը կազմվել է Ջոնս Հոպկինսի համալսարանի փոխանցած տվյալներից: Ապրիլի 13-ի տվյալներով՝ Ռուսաստանը ցուցակի 15-րդ տեղում էր:

Ապրիլի 18-ի տվյալներով՝ երկրում կա 36 793 կորոնավիրուսով վարակված դեպք։ Մեկ օրում նոր դեպքերը 4,800-ն են, որոնց կեսից ավելին (2649 մարդ) գրանցվել է Մոսկվայում: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մահացել է 313 հիվանդ: Ապրիլի 18-ի դրությամբ օրական աճը կազմել է 40 մարդ (21-ը՝ մայրաքաղաքում):

Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է: Հոպկինսի համալսարանի ընթացիկ տվյալներով՝ հիվանդացածների թիվը հասել է 706,7 հազարի, կորոնավիրուսից մահացել է ավելի քան 37 հազար մարդ:

Առավել մեծ թվով վարակված երկրների հնգյակում են Իսպանիան (190,8 հազար), Իտալիան (172,4 հազար), Ֆրանսիան (149,1 հազար), Գերմանիան (141,3 հազար) և Մեծ Բրիտանիան (109,7 հազար): Չինաստանը, որտեղից ի սկզբանե տարածվել էր վիրուսը, տեղափոխվել է վեցերորդ հորիզոնական։ Այնտեղ, Հոպկինսի համալսարանի տվյալներով, կա 83,7 հազար վարակված: Ապրիլի սկզբին ՉԺՀ-ում հունվարից ի վեր առաջին անգամ մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել: