Մեծ Բրիտանիայի թագուհին խնդրել է չեղարկել իր ծննդյան օրը կազմակերպվող հրավառությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կառավարման 68 տարիների ընթացքում առաջին անգամ խնդրել է չեղարկել իր ծննդյան օրվա առթիվ կազմակերպվող հրավառությունը: Թագուհու խոսքերով՝ դա տեղին չէր լինի, քանի դեռ երկիրը պայքարում է կորոնավիրուսի մահացու բռնկման դեմ: Տոնակատարությունը պետք է տեղի ունենար ապրիլի 21-ին: Այս մասին փոխանցում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել էին, որ կարանտինային միջոցառումները երկրում կերկարաձգվեն առնվազն երեք շաբաթով:

Նշենք, որ ապրիլի 18-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում կա վարակված 109 769 մարդ , որից 14 576-ը՝ մահվան ելքով:

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Մեծ Բրիտանիայի թագուհին իր 93 տարվա ընթացքում հինգերորդ անգամ կարևոր ուղերձ է հղել ժողովրդին՝ կապված կորոնավիրուսի հետևանքով բարդ իրադրության հետ: