ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Ախուրյանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

հասարակական

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 17-ին, ժամը 16.45-ին, ոստիկանություն է ներկայացել 57-ամյա Սամվել Հ.-ն, որը 2019 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:

Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: