Արցախի 27 քաղաքացիների կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

արցախ12

ՀՀ-ից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները: Այս քաղաքացիների մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

՛Թեստավորված քաղաքացիների մեծ մասը նախօրեին հանրապետական բժշկական կենտրոնում հաստատված դեպքի (բուժաշխատող) հետ շփման շրջանակից են՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք տարբեր ախտանիշներով դիմել էին բուժհաստատություններ և թեստավորվել: