Ռուսաստանում կորոնավիրուսից ռուս պատգամավոր է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

․

Մահացել է Մոսկվայի մարզային դումայի պատգամավոր, «Единой России» խմբակցության փոխնախագահ Իվան Ժուկովը, հաղորդում է Lenta.ru-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է քաղաքական գործչի հանկարծակի վախճանի մասին: РБК-ի տվյալներով՝ Ժուկովի նախկին օգնական Նատալյա Կազակովան հաստատել է, որ պատգամավորի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել:

63-ամյա գործիչը մահացել է ապրիլի 18-ին՝ 06:00-ին: Վերջին 11 օրվա ընթացքում գործիչը գտնվել է Կումունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով հիվանդները: