+994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձևով անտեսեք. Սամվել Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

Սամվել Մարտիրոսյան

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Փորձեք տեքստային ձեւով համոզվել, որ ծուղակ չէ: Իսկ +994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձեւով անտեսեք։ Էսքանը»։