Որևէ վկայություն չկա վիրուսի արհեստականորեսն սինթեզմասն մասին. չինացի մասնագետ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News     

Չինաստան
 

Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այս մասին հայտարարել է Ուհանում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի և Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը։

«Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որևէ վկայություն, որ կմատնանշի, թե վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,- ասել է նա։

Ըստ ինստիտուտի ղեկավարի՝ կան մասնագեներ, որ համարում են,  որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց․

«Նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։

Յուան Չժիմինը լիովին վստահ է, որ իր լաբորատորիայում չէր կարող տեղի ունենալ ինչ-որ դեպք, որը թույլ կտար վարակի հարուցիչներին տարածվել։ Սակայն, ըստ նրա, այդպիսի ասեկոսեները դեռևս երկար կմնան տեղեկատվական դաշտում։

«Փաստորեն, որպես վիրուսների հետ աշխատող մարդ, մենք հստակ գիտենք, թե վիրուսների շուրջ որ հետազոտություններն են անցկացվում մեր ինստիտուտում և ինչպես է ինստիտուտը վարվում նմուշների հետ։ Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այդ վիրուսը ոչ մի դեպքում չէր կարող դուրս գալ լաբորատորիայից։ Մենք ունենք կառավարման խիստ համակարգ, կան հետազոտությունների անցկացման կարգեր և այլ կանոններ, այդ իսկ պատճառով մենք լիովին վստահ ենք դրանում»,- ընդգծել է նա։

Ըստ Չժիմինի, ասեկոսները տարածվում են, քանի որ Վարակաբանության ինստիտուտն ու BSL-4 լաբորատորիան տեղակայված են Ուհանում։