Կանադայում հրաձգության հետևանքով 16 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News     

Կանադա

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանագում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Հանցագործն այս թվի մեջ չի մտնում։

Ոստիկանությունն այս պատահարը դեռևս ահաբեկչություն չի որակել։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է մեծանալ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

 Կիրակի ուշ երեկոյան տղամադրը կրակ է բացել Պորտապիկ փոքր քաղաքում, այնուհետ թաքնվել մեքենայում։ Ոստիկանությունը զգուշացրել էր, որ հանցագործը կարող է լինել ոստիկանական համազգեստով ու մեքենայով, բայց ոստիկան չէ։

Ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը սպանված է։