Վարչապետը ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News      

ԱԳ նախարար
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: