Էլեկտրասյուներին, ծառաբներին հայտարարություն փակցնողները 100 հազար դրամ կտուգանվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

սյուն

Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հիշեցում է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«էլեկտրասյուներին, ծառաբներին, և չնախատեսված այլ վայրերում հայտարարություններ փակցնելն այսուհետ ենթադրում է տուգանք՝ 100 հազար դրամի չափով։ «Գովազդի մասին» օրենքում կարարված լրացման համաձայն.

⛔Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը.
🚫Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում,
🚫 հենասյուների վրա,
🚫 էլեկտրասյուների վրա,
🚫 ծառաբներին,
🚫 քաղաքային կահավորանքների վրա,
🚫 ցանկացած այլ հանրային վայրում:

Հայտարարություններ փակցնելը թույլատրվում է միայն.
📍 բազմաբնակարան բնակելի շենքերում,
📍 Երևան քաղաքի վարչական սահմաններում տեղադրված՝ հայտարարությունների համար նախատեսված վահանակների վրա»: