Իտալիայում քահանան 280 եվրոյով տուգանվել է COVID19-ի զոհերի հիշատակին պատարագ անելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

եկեղեցի

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակի համար անցկացրած պատարագի համար քահանա է տուգանվել:

Ըստ աղբյուրի՝ Դոն Լինո Վիոլան պատարագն անցկացրել է 13 հավատացյալների մասնակցությամբ: Ոստիկաններն այն համարել են զանգվածային միջոցառում և 280 եվրոյով տուգանել քահանային:

Ըստ տարածված տեսանյութի՝ ոստիկանը փորձել է դադարեցնել արարողությունը, սակայն քահանան շարունակել է այն: Քահանան բացատրել է, որ պետության սահմանափակումները վերաբերում են զանգվածային միջոցառումներին, ոչ թե եկեղեցական ծառայությանը, մանավանդ որ պատարագի մասնակիցները պահպանել են սոցիալական հեռավորությունը, կրել դիմակներ և ձեռնոցներ:

Աղբյուրը նաև նշում է, որ առայժմ չի պատրաստվում վճարել տուգանքը և պատրաստվում է բողոքարկել ոստիկանների որոշումը: