Թավիշը շուշաթղթի է վերածվել, մարդկանց կյանքն ու հոգին մաշվում է, դրա թավիշը ո՞րն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի ուզում ապրել մի երկրում, որտեղ գեթ մեկ վնգստացող դատավոր կլինի: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «կորոնավիրուսից հետո գալու է վնգստացող դատավորների պատասխան տալու ժամանակը»:

Խոսելով Փաշինյանի մեկ այլ արտահայտության՝ «թավիշը չարաշահելու» մասին, Պետրոսյանը նշեց. «Թավիշը շուշաթղթի  է վերածվել, մարդկանց կյանքն ու հոգին մաշվում է, դրա թաշվիշը ո՞րն է: Ասում են՝ իրավիճակ է փոխվել, այո, փոխվել է, եթե մարդիկ նախկինում լավ ապրելու հույսն էին կորցրել, հիմա առհասարակ ապրելու հույսն են կորցրել»:

Մանրամասները՝ տեսանյութում։