Ա Սերիայի թիմերը համաձայնել են վերսկսել առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

Ա Սերիա
       

Իտալիայի ֆուտբոլի առաջնության բոլոր մասնակից ակումբներն ընդհանուր հայտարարի են եկել մրցաշրջանի վերսկսման հարցում:

Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մրցաշարի վերսկսումը տեղի կունենա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ցուցումներով։

Ա Սերիայի 7 թիմեր՝ «Տորինոն», «Սամպդորիան», «Բոլոնիան», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Ուդինեզեն» ավելի վաղ դեմ էին արտահայտվել մրցաշրջանի վերսկսմանը:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել էր, որ ամեն ինչ կանի ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար: