Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

քաղաքական

Ազգային ժողովը ապրիլի 22-ին արտահերթ նիստ կգումարի:

ԱԺ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների 2020 թվականի ապրիլի 20-ի Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում՝ 2020 թվականի ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»:

Նշենք, որ արտահերթ նիստը գումարվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ։ Նա ներկայացրել է հարկային պարտավորությունների համար նախատեսված տույժ-տուգանքները նվազեցնելու մասին օրինագիծ: