Կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել, դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News        

նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հորդորով դիմել է քաղաքացիներին։ Ուղերձում նախագահը մասնավորապես ասել է․

«Իմ խորհուրդը.

Սիրելի՛ բարեկամներ,
կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։

Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»,- նշել է նա։