Մեր շուրջ օղակը սեղմվում է․ Լիլիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

․

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված»: Գալստյանը մասնավորապես նշել է, որ մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Լավրովի անկեղծությունն ինձ չի մխիթարում, այն ցավալիորոն սպասելի էր: Քաղաքականությունը սառը հաշվարկ է սիրում, կառուցվում շահերի, նաև ինստիտուցիոնալ հիշողության հարգանքի ու ժառանգականության վրա: Քաղաքականությունը գիտություն է. գրեթե միկրովիրաբուժության պես՝ այստեղ յուրաքանչյուր մանրուք և մանրամասն էական է ու որոշիչ:

Նետված քարերը մի օր հավաքվելու ու հետ գալու անխուսափելի բնավորություն ունեն:

Երբ երկու տարի շարունակ, հայտարարությունից-հայտարարություն, հարցազրույցից հարցազրույց բարձրաձայնում, խոսում, պնդելով պնդում ենք, կարևորում ներազգային միասականությունն ու այն դիտում մեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու ամենահիմնական գործիք, որոշները զբաղված են ներքին բաժանարարները թանձրացնելով ու մեր դիմադրողականությունը փսորելով:

Մեր շուրջ օղակը սեղմվում է, իսկ Հայաստանում զբաղված են ներքին թշնամիներ մոդելավորելու անհեռատես հանձնառությամբ»: