ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին հայտնել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։
«Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով։
Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։
Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»,- ասված է Արշակյանի գրառման մեջ։