Շնորհակալ եմ, թանկագի՛ն Սոֆիո, միասին մենք ուժեղ ենք. փոխքաղաքապետը՝ Վրաստանի ժեստի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացնում է, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակն այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։

«Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը», – այսպիսի ուղերձ է հղում բարեկամ Վրաստանը։

Շնորհակալ եմ, թանկագի՛ն Սոֆիո, միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի»։