Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է. դատարանը բավարարել է միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

սերժ1

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ դատական նիստը հետաձգվել է:

«Հարգելի՛ ընկերներ, լրագրողնե՛ր, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»,-գրել է նա: