Ռուսական կողմն իր հայտը պետք է հետ վերցնի, եթե՝ ոչ, ՀԾԿՀ-ն պիտի մերժի այն․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ ռազմավարական գործընկեր, պիտի ունենա գազի համար հնարավորինս էժան գներ:  

«Գազի գնի բարձրացման վերաբերյալ ՌԴ հայտի հենց հաջորդ օրն եմ հայտարարել, որ պիտի մերժվի։ Նախ ելնելով նրանից, որ միջազգային շուկայում գազի գինը նվազել է և, այն, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք նույն գործընկերային հարթության մեջ ենք (խոսքը ԵԱՏՄ-ի մասին է), չենք կարող մեր գործընկերների նկատմամբ՝ այն էլ ճգնաժամի պայմաններում, նման մոտեցում դրսևորել։ Ռուսական կողմը իր հայտը պետք վերցնի, տանի, եթե՝ ոչ, ՀԾԿՀ-ն պիտի մերժի այն»,-ասել է Մարուքյանը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը Ռուսաստանին առաջարկել էր սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր Միլերին։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ դաշնակցային հարաբերությունները պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում: