ԱՄՆ-ն Հայաստանին ևս 25 մլն դոլարի օգնությունը կտրամադրի․ ANCA

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News    

ANCA
   

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հանձնարարությունը այն մասին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը ուսումնասիրի, թե ինչպես կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնության առկա փաթեթը հանրապետության առաջնահերթ կարիքներին կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում։

ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը ողջունել է ՀՀ-ին ԱՄՆ-ի կողմից օգնության առկա փաթեթը ճշգրտելու առաջին քայլը:

2020 թվականի ապրիլի 3-ին Րաֆֆի Համբարյանը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում նա կոչ էր անում վերաբաշխել 25 միլիոն դոլարն ԱՄՆ-ի օգնության ընդլայնված ծրագրի շրջանակներում Կոնգրեսի կողմից հաստատված օգնության փաթեթից` կորոնավիորուսի համավարակի դեմ պայքարին օգնելու համար:

Պետքարտուղարության պատասխանը, որը գրվել է քարտուղար Պոմպեոյի անունից, ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Հայաստանին 1,7 միլիոն դոլար աջակցություն էր տրամադրել: