Նիկոլասը Արտետային խորհուրդ է տվել ազատվել Մխիթարյանից

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

մ

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չարլի Նիկոլասը «Արսենալի» գլխավոր մարզիչ Արտետային խորհուրդ է տվել ազատվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից և գերմանացի պաշտպան Շկոդրանից:

«Արտետան կցանկանա ազատվել 5-6 խաղացողներից, քանի որ նրան գումար է հարկավոր թիմի վերակառուցման համար: Դուք կարող եք ազատվել Մուստաֆիից և Մխիթարյանից. սա կօգնի պահպանել Օբամեյանգին»,- Նիկոլասի խոսքը մեջբերում է sportsmole.co.uk-ը։

Նշենք,որ թեպետ Մխիթարյանը այս պահին հանդես է գալիս իտալական «Ռոմայում», նրա տրանֆերային ամբողջական փաթեթը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։