ԱՀԿ-ն խորհուրդ չի տվել մինչև 2021 թվականը դադարեցնել հանդիպումները. ՈՒԵՖԱ-ի հերքումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ուեֆա

ՈՒԵՖԱ-ն հերքել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մինչև 2021 թվականի վերջ բոլոր հանդիպումները դադարեցնելու մասին հորդորները: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Բրազիլական Placar պարբերականը հայտարարել էր, որ ապրիլի 16-ին ԱՀԿ-ի համաճարակաբանները կոնֆերանս են անցկացրել ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ: Դրա շրջանակներում, կորոնավիրուսով պայմանավորված՝ կոչ են արել մինչև 2021 թվականի վերջ միջազգային մրցաշարեր չանցկացնել:

«Այս ամենը սուտ է: ԱՀԿ-ն ՈՒԵՖԱ-ին խորհուրդ չի տվել դադարեցնել ֆուտբոլային խաղերի անցկացումը մինչև 2021 թվական»,- ասված է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: