Վարդենիսում 47 վարակվածներից 3-ը բժիշկ է. վարակի սկզբնաղբյուրը դեռ հայտնի չէ. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

գնել

«Վարդենիսում այս պահին կա հաստատված 47 դեպք, որից 11-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, 1-ը՝ բժիշկ, ունենք պոլիկլինիկայում հաստատված 9 դեպք, որոնցից 2-ը բժիշկ է»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ըստ մազպետի՝ դեռ խնդիր կա պարզելու՝ որտեղից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին, և ում հետ է շփվել։

«Հավանաբար տեղյակ եք, որ առաջին դեպքը հայտնաբերվել է բժշկուհու մոտ, բայց խնդիր ունենք պարզելու, թե որտեղից է բժշկուհու մոտ հայտնաբերվել»,- ասել է մարզպետը։

Գնել Սանոսյանը նաև տեղեկացրել է, որ Վարդենիսի պոլիկնինիկան այս պահին չի աշխատում, հիվանդանոցը մասնակի է գործում, իսկ շտապօգնության բաժանմունքը՝ ամբողջովին: 

«Անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխենք Մարտունու բժշկական կենտրոն: Արդեն երկու օր է՝ ծննդօգնության ծառայությունը իրականացնում ենք Մարտունիում», - ասել է Գնել Սանոսյանը և հավելել, որ մոտ 150 մարդ մեկուսացված է Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում։

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետ է բացվել: