Այգեձորի 25-ամյա բնակիչն Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի փայտանյութ է մթերել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ապրիլի 20-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը Արծվաբերդի անտառտնտեսության տարածքում ապօրինի փայտանյութ է մթերում։

Նույն օրը ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են Այգեձոր գյուղի 25-ամյա մի բնակչի կողմից մթերված փայտանյութ, որի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Նախապատրաստվում են նյութեր։