Հանցավոր բանդայի հավաք Հայաստանում. իրավապահների նոր բացահայտումը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News  

բանտ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները բանդա են բացահայտել, որոնք անգամ ոստիկան են սպանել:

Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Գեղամ Մաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Աշոտ Վարազդատի Զատիկյանի մտերիմ ընկերը և տեղեկանալով Աշոտ Զատիկյանի կողմից կազմավորվող կայուն հանցավոր խմբի բանդայի և դրա հանցավոր բնույթի ու նպատակների մասին, մասնակցել է բանդայի հավաքներին: Նա հանցակիցների հետ համատեղ պլանավորել և բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանի կատարած դերաբաշխման համաձայն մասնակցել է հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելուն ուղղված միջոցառումներին:

Ինչպես նաեւ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության և հանցավոր գործունեության գաղտնիության ապահովման ուղղությամբ, իրեն հատկացված դերի շրջանակներում մասնակցել է բանդայի կողմից կատարվող բոլոր հանցագործություններին, այդ թվում` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպսնություններ, հասարակական կագի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի աշխատակցի սպանություն:

Այս արարքների համար նրան եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Պատժի եւ գործի հետագա զարգացումների մասին կներկայացնենք հաջորդիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում