Աշոցքում փլուզվել է 1967-ականներին կառուցված ոչ բնակելի շինության արտաքին պատը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

աշոց

Ապրիլի 23-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1967-ական թվականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության 1-ին հարկի արտաքին պատից մոտ 20 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: