Ծաղկաբերում համագյուղացին հարևանի տնից գողություն էր արել. վնասի չափը՝ մոտ 450 000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ապրիլի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ծաղկաբեր գյուղի մի տնակից գողացել են տարբեր իրեր՝ տուժողին պատճառելով մոտ 450 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ դռների փականները բացելով են ներս մտել։ Սպիտակի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է տուժողի 49-ամյա համագյուղացին։ Նրա և կատարվածի առնչության վերաբերյալ տեղեկությունների հիմնավորումից հետո Սպիտակի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը. մյուս մասը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։