Նավուր գյուղի հանդամասում Բերդի բնակչի «ԳԱԶ-66»-ում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր: