ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

․

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան աշխատակցիները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

 ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը ու ռազմական կցորդը մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը: