Քամին ծառը կոտրել, գցել է Ապարանի բուժկենտրոնի բակում կայանած «ՈւԱԶ»-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

վթար

Ապրիլի 23-ին` ժամը 22:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ  30 հասցեում գտնվող «Ապարանի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի բակում կայանած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել են ավտոմեքենայի վերևի հատվածը, դիմապակին և դռները:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը: